211652_close_icon
views-count4714 դիտում article-date 13:40 18-06-2017

«Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական փառատոնը մոտենում է ավարտին

«Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական փառատոնը մոտենում է ավարտին: Այն մեկնարկել էր հունիսի 8-ին: Տասն օր շարունակ անցկացվեցին թատերական ներկայացումներ, կինոդիտումներ, նորաձևության ցուցադրություն, ցուցահանդեսներ, համերգներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր, հանդիպումներ արվեստի հայտնի գործիչների հետ և ոչ միայն: Իսկ հունիսի 19-ին` ժամը 18:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի կունենա «Արտ Ֆեստ 2017»-ի մրցանակաբաշխությունն ու փակման արարողությունը: Արվեստի 10-ից ավելի ուղղություններում հաղթող ճանաչված ստեղծագործողների անունները կհայտարարվեն հենց այդ ժամանակ: Փառատոնի ամփոփիչ ասուլիսը տեղի կունենա հունիսի 20-ին` ժամը 12:00-ին, ԵԹԿՊԻ կոնֆերանս դահլիճում (Ամիրյան 26, 3-րդ հարկ):

Նմանատիպ նյութեր