6406 դիտում
22:29 08-02-2017
«ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնը սպասում է երիտասարդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեկնարկել է «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական միջազգային փառատոնի հայտերի ընդունումը:
«ԱՐՏ ՖԵՍՏ»-ը հավատարիմ մնալով իր կարգախոսին՝ «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո», թատերական արվեստի, կինոարվեստի, երգարվեստի, կերպարվեստի (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի և հագուստի մոդելավորման կողքին այս տարվանից ծրագրում կներառի նաև գրականությունը՝ դրամատուրգիա և կինոսցենար: Կարող են ներկայացվել բացառապես անտիպ ստեղծագործությունները:
Ի դեպ, այս տարվա նորամուծությունը նվիրվում է արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:
Փառատոնի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 5-ն է:
Մասնակցության հայտերը լրացնելու համար այցելե՛ք [url=http://www.artfest.am/]www.artfest.am [/url]փառատոնի պաշտոնական կայք:
«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը հիմնադրվել է 2013 թ.-ին: Մասնակցում են 16-30 տարեկան բոլոր ստեղծագործողները: 2016 թ.-ից այն ձեռք է բերել միջազգային փառատոնի կարգավիճակ: Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման
արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա
ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը: Հիմնադրման առաջին տարում փառատոնին մասնակցել են 130, 2014-ին՝ 200, 2015-ին՝ շուրջ 350, իսկ 2016-ին՝ 430 երիտասարդներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3057 դիտում
13:09 03-06-2016
«Երևանյան ամառ 2016». մեկնարկել է «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական 4-րդ փառատոնը
4996 դիտում
13:40 18-06-2017
«Արտ Ֆեստ 2017» միջազգային երիտասարդական փառատոնը մոտենում է ավարտին
8057 դիտում
22:56 13-06-2017
«Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնի միջոցառումները շարունակվում են
Այս բաժնից
523 դիտում
18:43 22-01-2025
Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը
700 դիտում
18:30 22-01-2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին
712 դիտում
18:18 22-01-2025
ՏԿԵ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գրասենյակի ներկայացուցչին