Իտալիայում քիմիական գործարանում արտահոսք է եղել. Տուժել է 40 մարդ
Իտալիայում քիմիական գործարանում տեղի ունեցած արտահոսքից տուժել է 40 մարդ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես տեղեկացնում է աղբյուրը` տուժածներն այրվածքներ են ստացել աչքերի և շնչառական ուղիների շրջանում:
Արտահոսքը տեղի է ունեցել հունիսի 17-ին, դեպքի վայր են ժամանել շտապ օգնության ծառայության աշխատակիցները, հրշեջները, Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության աշխատակիցները, ինչպես նաև տեխնիկական մասնագետներ:
Իտալիայի Լոմբարդիայի շրջանում գտնվող ընկերությունն արտադրում է օրգանական լուծույթներ և նյութեր՝ նախատեսված դեղերի արտադրության համար: Բժշկական հաստատություններ դիմածներից 2-ը ընկերության հիմնական աշխատողներն են, իսկ մնացածը տրանսպորտային ընկերության աշխատակիցներ են, որոնք այդ պահին գտնվում էին գործարանի մոտակայքում:
Ոստիկանությունը պարզում է դեպքի պատճառները: