Դոնեցկի քիմիական գործարանում պայթյուն է եղել
Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ներկայացուցիչները հայտնել են, որ ներկեր արտադրող քիմիական գործարանում մեծ պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել:
Դոնեցկի լրատվական գործակալությունը հայտնել է, որ քիմիական նյութերի արտանետման սպառնալիք բարեբախտաբար չկա:
Անցած գիշեր տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հայտնել են մի շարք օտարերկրյա ԶԼՄ-ների թղթակիցներ: Նրանք հաղորդել են, որ գործարանի պայթյունն այնքան ուժգին է եղել, որ մոտակայքում գտնվող տները զրկվել են ապակիներից:
Ուկրաինայի «Ազովի» կոչվող ազգային գվարդիայից հաղորդել են, որ պայթյունը տեղի է ունեցել զինյալների զինամթերքի պահեստում: