Նիժնի Նովգորոդից Բաքու մեկնող միկրոավտոբուսէ վթարվել. վիրավորվել է Ադրբեջանի 11 քաղաքացի
Նիժնի Նովգորոդից Բաքու ուղևորվող միկրոավտոբուս է շրջվել, դեպքը տեղի է ունեցել «Կոմսոմոլսկի-Արտեզիան» ավտոճանապարհին։
Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, վիրավորվել է 11 մարդ։ Միկրոավտոբուսում եղել է 17 հոգի, այդ թվում՝ 9 երեխա, բոլորն Ադրբեջանի քաղաքացիներ են։
Վիրավորներին տեղափոխել են Կոմսոմոլսկիի հիվանդանոց։