Երևանից Կրասնոդար մեկնող ինքնաթիռում ՀՀ քաղաքացի է մահացել
Երևանից Կրասնոդար մեկնող ինքնաթիռում Հայաստանի քաղաքացի է մահացել։ Այս մասին հայտնում է INTERFAX֊ը՝ հղում անելով Կրասնոդարի օդանավակայանի ավիադիսպետչերային ծառայության աղբյուրին։
«Նախօրեի երեկոյան ինքնաթիռի անձնակազմը զեկուցել է այնտեղ գտնվող ուղևորներից մեկի ինքնազգացողության վատացման մասին։ Հաղորդելուց 6 րոպե հետո ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավակայանում, բայց մինչ այդ ուղևորն արդեն մահացած է եղել»,- հայտնել է աղբյուրը։
Ըստ նրա տվյալների՝ ենթադրվում է, որ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել։