Հրապարակվել է Դոնալդ Թրամփի՝ 2016 թվականի ֆինանսական հայտարարագիրը
ԱՄՆ-ի կառավարությանն առընթեր էթիկայի հարցերով բյոււրոն նախօրեին հրպարակել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2016 թվականի ֆինանսական հայտարարագիրը։
Ինչպես հաղորդում է Tass-ը, 96 էջանոց փաստաթուղթը տեղադրվել է բյուրոյի կայքում։
Նրանում ասվում է, որ, մասնավորապես, Թրամփը 2016թ-ին Վաշինգտոնում բացված հյուրանոցից ունեցել է 19.7 մլն դոլար եկամուտ, Ֆլորիդա նահանգում «Մար-ա-Լագո» հանգստավայրից՝ 37.2 մլն դոլար եկամուտ, 298 մլն դոլար եկամուտ՝ իր գոլֆ ակումբներից /Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթերում գտնվող իր գոլֆի ակումբից՝ 19.8 մլն դոլար եկամուտ/ և այլն։ Պարտքային պարտավորությունները 315 մլն դոլար են։
Հավետվության մեջ 565 ընկերությունների անուն է նշված, որոնց ղեկավար պաշտոնները Թրամփը թողել է այս տարվա հունվարին, երբ պետք է անցներ նախագահի պաշտոնին։
Վերջին անգամ ԱՄՆ-ի նախագահը ֆինանսական հայտարարագիր էր ներկայացրել 2016 թվականի մայիսին։