963 դիտում
09:57 15-05-2015
Պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը 2014 թվականի հայտարարագիրը չի ներկայացրել. Ժողովուրդ
««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սոֆոյանը 2014 թվականի հայտարարագիրը չի ներկայացրել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Բանն այն է, որ նշված հանձնաժողովը մինչ օրս չի հրապարակել պատգամավորի հայտարարագիրը: Մինչդեռ, ըստ օրենսդրության, հայտարարագիրը ստանալուց հետո, եթե նրա հետ կապված տեխնիկական հարցեր չեն լինում, ապա եռօրյա ժամկետում հանձնաժողովն այն հրապարակում է իր պաշտոնական կայքում:
Պատգամավորի՝ 2013 թվականի հայտարարագրի համաձայն՝ նրա աշխատավարձը կազմել է 3 մլն 88 հազար դրամ: Իսկ նրա կնոջ՝ Աիդա Աղաքարյանի դրամական միջոցները 2013-ին կազմել են 400 հազար դոլար: Նշենք, որ ՀՀԿ-ական այս պատգամավորը շուրջ երեք տարի՝ խորհրդարանում գտնվելու ընթացքում, երբևէ ելույթով հանդես չի եկել և մշտապես աշխատել է լրագրողների աչքից հեռու մնալ: Իսկ եթե որևէ լրագրող էլ նրան կարողանում է «բռնացնել» և հարց ուղղել, ապա Սոֆոյանը միշտ նույն պատասխանն է տալիս. «Շտապում եմ, թող մնա հաջորդ անգամ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1403 դիտում
09:51 08-02-2014
ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը դեռ չի ներկայացրել գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը. Ժողովուրդ
4191 դիտում
13:06 17-06-2017
Հրապարակվել է Դոնալդ Թրամփի՝ 2016 թվականի ֆինանսական հայտարարագիրը
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1282 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»