Norway Chess. Սոու-Արոնյան. ուղիղ միացում
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի վերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սեւերով խաղում է ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոուի հետ:
Հիշեցնենք, որ վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Արոնյանը, 2-րդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան առաջատարից հետ է կես միավորով: 3-րդ հորիզոնականում գտնվող Անիշ Գիրին իր ակտիվում ունի 4.5 միավոր: Ուեսլի Սոն և Վլադիմիր Կրամնիկը 4-ական միավորով կիսում են 4-5-րդ տեղեղրը: Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը և Ֆաբիանո Կարուանան 3.5-ական միավորով կիսում են 6-9-րդ հորիզոնականները, իսկ Սերգեյ Կարյակինը 3 միավորով եզրափակում է աղյուսակը:
[b]Norway Chess, 9-րդ տուր
[/b]
Սո-Արոնյան
Կարյակին- Վաշիե-Լագրավ
Կարուանա – Նակամուրա
Կրամնիկ – Գիրի
Անանդ – Կարլսեն
9-րդ տուրի պարտիաների ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.



