Բահրեյնը ապացույցներ ունի ահաբեկիչների ու Քաթարի միջև կապերից. դեսպան
Բահրեյնը ապացույցներ ունի Քաթարի և մի շարք ահաբեկչական խմբավորումների միջև ֆինանսական ուղիղ կապերի վերաբերյալ։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Ռուսաստանում Բահրեյնի Թագավորության դսպան Ահմեդ աս-Սաաթին։
Նրա խոսքով՝ քաթարական իշխանությունները կապ են ունեցել Լոնդոնում և Դոհայում տեղակայված ահաբեկչական մի քանի խմբավորումների գրասենյակների հետ և Բահրեյնի ղեկավարությունը գիտի, թե որ խմբավորումների հետ է գործարքների մեջ մտել Քաթարի ղեկավարությունը։
Հիշեցնենք, որ Քաթարի հետ սկանդալի հետ կապված՝ դիվանագիտական հարաբերությունները խզել են Սաուդյան Արաբիան, Եմենը, Մավրիտանիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Մալդիվները, Լիբիայի արևելյան հատվածը։