Բահրեյնը նույնպես խզում է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Սաուդյան Արաբիայի հետևից Իրանի հետ դիվանագիատական հարաբերություններն է խզում նաև Բահրեյնը, հաղորդում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ Բահրեյնում Իրանի դիվանագիտական առաքելությունը պետք է առաջիկա 48 ժամերի ընթացքում լքի այդ երկրի տարածքը:
Ավելի վաղ Բահրեյնի ոստիկանությունը ձերբակալել էր Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրային գլխատելու համար կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների:
Սաուդյան Արաբիայի ՆԳ Ն-ն հայտնել էր ահաբեկչության մեջ կասկածվող 47 մարդկանց մահապատժի ենթարկելու մասին: Հաղորդագրության մեջ ասված է, որ հունվարի 3-ին իրանցի ցուցարարները հարձակվել են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչից անմիջապես հետո Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարեց, որ իր երկիրը խզում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: