Պուտի՞նն է ընդօրինակել Կարեն Կարապետյանին, թե՞ Կարապետյանը Պուտինին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երեկ կայացած «մեծ հարցազրույցի» ժամանակ հարց է հնչել, թե Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները ինչպես են անդրադարձել երկրի տնտեսության վրա։
Պուտինը հարցին պատասխանել է մեզ համար արդեն հարազատ դարձած ոճով. «Անդրադարձե՞լ են մեզ վրա, թե՞ ոչ։ Այո անդրադարձել են։ Արմատապե՞ս են անդրադարձել, թե՞ ոչ։ Չեմ կարծում»,- ասել նա։
Այս ոճը շատ հաճախ կիրառում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, որը բավականին երկար տարիներ բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսական խոշորագույն՝ «Գազպրոմ» ընկերությունում։ Թերևս, արժե քրքրել արխիվները և պարզել, թե ով է ումից ընդօրինակել հարցերին պատասխանելու այս ոճը՝ Կարեն Կարապետյանը Պուտինի՞ց, թե Պուտինը՝ Կարեն Կարապետյանից»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]