Վարչապետ Կարեն Կարապետյանին օգնում է իր փոխնախարար փեսան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանի կադրային քաղաքականության վրա բավական մեծ ազդեցություն ունի նրա միլիոնատեր փեսան՝ Էներգետիկ ենթակառույցների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Վերջինիս, հիշեցնենք, այդ պաշտոնում նշանակել էր Հովիկ Աբրահամյանը: Հայկ Հարությունյանը ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է, իսկ Արզուման Հարությունյանն իր հերթին Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կարեն Կարապետյանը իր փեսայի խորհրդով է ընտրել հատկապես իր երիտասարդ խորհրդականներին: Ավելի շուտ Հայկ Հարությունյանի առաջարկած կադրերն են նշանակվում տարբեր պաշտոնների:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն ունի տասնչորս օգնականներ և խորհրդականներ, որոնցից միայն յոթին ինքն է նշանակել: Իսկ նրանցից չորսը աշխատում են հասարակական հիմունքներով, այսինքն պետք է, որ առանց աշխատավարձի խորհուրդներ տան վարչապետին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]