211652_close_icon
views-count2980 դիտում article-date 11:48 16-06-2017

ԱՄՆ-ի հատուկ դատախազը ստուգում է նախագահ Թրամփի խորհրդական փեսայի գործարքները

ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հարցով հատուկ դատախազ Ռոբերթ Մյոլլերը ստուգումներ է սկսել երկրի նախագահի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշների կնքած գործարքները, գրում է The Washington Post-ը։ Բացի այդ, Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ստուգում են Թրամփի հետ կապ ունեցող այլ անձանց՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլիննի, նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի և Քարթեր Փեյջի գործարքները։ Վերջինս եղել է Թրամփի նախընտրական շտաբի շրջանակներում արտաքին հարցերով խորհրդական։

Նմանատիպ նյութեր