2448 դիտում
17:56 10-11-2015
Աշոտի եւ նախկին փեսայի խոսակցությունը ավարտվել է ծանր հետեւանքներով: նա «կիսլատան» լցրել է նախկին փեսայի դեմքին
63-ամյա Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տանը հանդիպել է երեխային տեսակցելու նպատակով իր տուն այցելած դստեր՝ Արմիդա Սուքիասյանի նախկին ամուսնուն՝ Արտակ Սերգեյի Արզումանյանին:
Երեխայի քնած լինելու պատճառով առաջարկել է նրան իջնել նկուղային հարկում գտնվող իր արհեստանոցը, որտեղ միասին սրճել են և զրուցել նրանց ամուսնաընտանեկան հարցերի շուրջ: Ելնելով Արտակ Արզումանյանի դրսևորած վարքագծից ու նրա պահվածքի արդյունքում առաջացած ընթացիկ կոնֆլիկտներից՝ Աշոտ Սուքիասյանը արգելել է նրան հետագայսու այցելել իր բնակարան, տեսակցել երեխային, ինչին հակադրվելով վերջինս արտահայտել է վիրավորական խոսքեր, որը վրդովեցրել է Ա.Սուքիասյանին, ով Արզումանյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ՝ վերցրել է սեղանին դրված ծծմբական թթվով լի տարան և այն լցրել Ա. Արզումանյանի դեմքին, նրան պատճառելով առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
5105 դիտում
22:28 14-03-2016
Էկվադորում տղամարդը փողոցով քայլող նախկին կնոջ դեմքին «կիսլատա» է լցրել. տեսանյութ
Այս բաժնից
805 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
463 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը