Լոնդոնի ոստիկանությունը բարձրահարկ շենքի այրվելու առթիվ հետաքննություն է սկսել
Լոնդոնի ոստիկանությունը չորեքշաբթի երեկոյան բարձրահարկ շենքի հրդեհի առթիվ հետաքննություն է սկսել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Լոնդոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 17 մարդ էր մահացել, 79 մարդ՝ հոսպիտալացվել: Նրանցից 17-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
24-հարկանի շենքում հիմնականում ապրել են Սուդանի քաղաքացիներ: Ոստիկանությունը փակել էր շենք տանող բոլոր փողոցները: Ուժեղացվել էր անվտանգության ռեժիմը: