9151 դիտում
22:24 15-06-2017
Շարունակվում են հանրային քննարկումները «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի շուրջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 15-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական մի շարք կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Պաշտպանության նախարարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Զինված ուժերի համալրման նոր ծրագրերի պայմանները, մանրամասներն ու առանձնահատկությունները: Վիգեն Սարգսյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ առաջարկվող զինվորական ծառայության նոր տեսակները չեն ենթադրում նախկին ձևի վերացում կամ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի փոփոխություն: Պաշտպանության նախարարությունը ընտրության հնարավորություն է տալիս այն երիտասարդներին, ովքեր զորակոչվելու են ազգային բանակ: Երկու ծրագրերի մասնակից դառնալու դեպքում էլ պետությունը բանակ զորակոչված երիտասարդներին հատկացնելու է ֆինանսական ու սոցիալական փոխհատուցման շոշափելի փաթեթ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
8260 դիտում
22:24 22-06-2017
«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
7720 դիտում
23:23 05-05-2017
Մեկնարկել են հանրային քննարկումները՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի շուրջ
Այս բաժնից
520 դիտում
12:29 06-05-2024
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը
577 դիտում
11:44 06-05-2024
Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ