211652_close_icon
views-count7720 դիտում article-date 23:23 05-05-2017

Մեկնարկել են հանրային քննարկումները՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի շուրջ

Մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է ՀՀ հանրային խորհրդի անդամների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերի մանրամասները։ Վիգեն Սարգսյանը Հանրային խորհրդի անդամներին ծանոթացրել է ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։ Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին; Վիգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» նախագծերը քննարկվելու են կրթական հաստատությունների, հասարակական կառույցների, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ` առաջիկայում դրանք Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելու համար:

Նմանատիպ նյութեր