211652_close_icon
views-count65742 դիտում article-date 19:08 15-06-2017

Արաբկիրի թաղապետը հայհոյել է ազատամարտիկին. մեծ թվով պատերազմի հերոսներ վրդովված են թաղապետի անմարդկային վերաբերմունքից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի հարևանությամբ գտնվող Ազատամարտի վետերանների միության գրասենյակի խորդանոցում արդեն 20 տարի է՝ կնոջ հետ ապրում է արցախյան և ապրիլայն պատերազմներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած, մի քանի անգամ վիրավորված, ազատամարտիկ, 54-ամյա Արայիկ Ղազարյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի թաղապետերից ոչ ոք երբևէ ազատամարտիկին չեն ասել, որ հեռանա նշված վայրից, սակայն ներկայիս թաղապետ, «Լիդեր» մականունով հայտնի Հովհաննես Վարդանյանը ոչ միայն պահաջել է, այլ բավականին անմարդկային ու գռեհիկ վերաբերմունք է ցուցաբերել, հայհոյել և անպատվել ազտամարտիկին՝ իր աշխատասենյակում գտնվելու ժամանակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ազատամարտիկ Ա. Ղազարյանը ասում էր. «Այն ժամանակ ապրելու տեղ չունեի և որպեսզի դրսում չգիշերեի, տանիքը փոքր- ինչ բարձրացրեցի ազատամարտիկ ընկերներիս հետ ու մի փոքր հարմարություններ ստեղծեցի»: Նա ասաց, որ մինչև օրս ոչ մեկ իրեն չեր ասել, որ ինքը պետք է հեռանա իր կացարանից, սակայն այսօր թաղապետը կանչել է իր աշխատասենյակ, հայհոյախառն արտահայտություններ արել իր հասցեին և պահանջել, որ լքի կացարանը: «Մինչ ես փորձում էի նրան բան հասակցնեի, նա ձեռքիցս բռնեց և լկտի ձևով դուրս բերեց աշխատասենյակից: Նրա մանկլավիկները տեսնելով դա՝ բորենու նման սկսեցին անհարգալից վերաբերմունք ցուցաբերել իմ հասցեին»: Արցախյան ու քառօրյա պատերազմներին ակտիվ մասնակցություն ունեցած ազատամարտիկը հուզված խոստովանեց, որ նման վերաբերմունք ընդհանրապես չէր սպասում թաղապետից, որ ինքը կռված ու այսօրվա խաղաղությունն արյան գնով նվաճած տղաներից է, որ իր նման հերոս տղերքը երկիր ու սահման են պահել, որ այսօր իրեն Լիդեր համարող թաղապետը տաքուկ հարմարավետ իր աշխատասենյակում անհարգալից վերաբերմունք ցուցաբերի ազատամարտիկի նկատմամբ: Տեղին է հիշեցնել թաղապետին, որ պաշտոնը վարունգ է , իսկ ովքեր լսում էին ազատամարտիկի հուզված խոսքը՝ ասում էին . «Մի թե թաղապետը կամ նրա մանկլավիկները մի ճկույթի խելք չունեին, որ հայ մարդու նկատմամբ այդպիսի անմարդկային վերաբերմունք չցուցաբերեին»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր