77822 դիտում
17:09 20-05-2017
Ի տարբերություն Արաբկիրի թաղապետի թեկնածուի՝ Շենգավիթի թաղապետի թեկնածուն քրեական անցյալ չունի և «ինտրիգների» սիրահար չէ
Առաջիկայում՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո /գաղտնիք չէ, որ քաղաքապետ է վերընտրվելու Տարոն Մարգարյանը/ իրենց պաշտոններից ազատվելու են Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, ով Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի եղբայրն է/, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, «Լիդեր» մականվամբ, իսկ երիտասարդ տարիներին որպես «Ռոմանտիկ ճկույթ» մականունը ստացած Հովհաննես Վարդանյանը։
Վերջինս Արաբկիր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Հայ Հեղափոխական Դաշնակցության քվոտայով։
Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար լուռ պայքար է տանում Արաբկիրի նախկին թաղապետ, «Շտիրլից Աբո» մականվամբ Ալբերտ Երիցյանը, ով իր շրջապատի միջոցով «մեսիջներ» է ուղարկում Արաբկիր վարչական շրջանի բնակիչներին, որ «ամենավերևներում» որոշվել է՝ Արաբիրի թաղապետն ինքն է լինելու, մինչդեռ շատ արաբկիրցիներ էլ ասում են, որ նա դեռ իր որդիների քրեական անցյալը չմաքրած՝ հիմա էլ ուզում է նորից «թամբել Արաբկիրի թաղապետի բազկաթոռին»։
Շենգավիթ վարչական շրջանում, ըստ տեղեկությունների, թաղապետի ֆավորիտ է համարվում Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի օգնականը՝ Գևորգ Ստեփանյանը, ով, ի դեպ, ԱԺ ընտրությունների ժամանակ մեծ աշխատանք էր կատարել «իր նեղ կռուգով», որ Շենգավիթում մեծ ձայներ է հավաքել ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը։
Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ նույնպես Գ. Ստեփանյանը փայլուն աշխատանքներ է կատարել Տարոն Մարգարյանի և նրա թիմի հաղթանակի համար, ու հիմա, եթե անակնկալներ չլինեն, ամենահավանական թեկնածուն Գ. Ստեփանյանն է, ով, ի դեպ, կրթված է, մարդկանց հետ ունի շփվելու ունակություն, երիտասարդ կադր է և նրա թեկնածությանը դեմ չէ նաև Սամվել Ալեքսանյանը, ով «Փարվանայում» օրերս տեղի ունեցած մի կերուխումի ժամանակ ասել է. «Գեներալի օգնականը ինձ պադվադիտ չարեց, պադվադիտ չարեց նաև Տարոնին, ու հիմա եկել է պարտքը վերադարձնելու ժամանակը, և ես կուզենամ, որ Շենգավիթի թաղապետ նշանակվի հենց նա»։
[b]Շենգավիթի թաղապետի հավանական թեկնածու Գ. Ստեփանյանն է
[/b]
[img]http://shamshyan.com/ups/images/013952800149528582146685.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
6587 դիտում
09:10 06-10-2016
Վանաձորի քաղաքապետի քրեական անցյալ ունեցող թեկնածուն Վանաձորի ոստիկանապետ էրիկ Շարմազանովի սանիկն է. «Ժողովուրդ»