211652_close_icon
views-count36613 դիտում article-date 11:25 24-02-2017

3 անչափահաս երեխաների մայրը վրդովված է Աշտարակի քաղաքապետի վերաբերմունքից, ով պատասխանել է. «Բյուջեում այդքան փող չունեմ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է, Աշտարակ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 1-ին շենքի 13-րդ բնակարանի բնակիչները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ 31-ամյա Քրիստինե Գալստյանը, զայրացած ասում էր. «Էլեկտրիկի կրակած թվերի պատճառով քանի օր է՝ անլույս ենք։ Անչափահաս երեխաներս ՝ 14 տարեկան տղաս, 4 տարեկան և 8 ամսական աղջիկներս, որոնցից երկուսը թոքաբորբից նոր են բուժվել, ոչ միայն մթության մեջ են, այլև ցրտում։ Մի քանի անգամ բողոք եմ ներկայացրել էլեկտրիկին, որ իր գրած թվերը իմ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց իրականությունից հեռու է, սակայն՝ ոչ մի օգուտ։ Նա երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու իր էշն է առաջ տանում։ Ստիպված՝ սառնամանիքում չմնալու համար ժամանակավորապես բնակվում եմ մայրիկիս հետ՝ Տիգրան Մեծ պողոտայի վրա գտնվող հանրակացարանում։ Դիմել եմ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանին, սակայն քաղաքապետարանի քարտուղարուհին պատասխանեց, որ քաղաքապետն ասել է՝ «ոչ ոք օգնության հարցով չդիմի ինձ, ես էդքան բյուջե չունեմ»։ Շատ վատ ձևով քաղաքապետը վերաբերվեց իմ նկատմամբ։ Ես հետո ճշտեցի, որ քաղաքապետի անմարդկային վերաբերմունքին միայն ես չեմ արժանացել։ Դիմել եմ Արագածոտնի մարզպետարան։ Մարզպետարանում գոնե լսեցին ու մասամբ օգնեցին ինձ։ Բայց դա հարցի լուծում չի։ Խնդրում եմ պատկան մարմիններին, որպեսզի հետամուտ լինեն և բացահայտեն էլեկտրոցանցի տեսուչի մախինացիաները և կհամոզվեն, որ նա ավել գումարներ է գրում։ Իսկ Աշտարակի քաղաքապետն էլ, լավ կլինի, որպեսզի սատար կանգնի իր բնակչին և գոնե բարի լինի՝ ընդունելու, ու եթե չի կարող օգնել, ապա մի քաղցր խոսքն էլ մարդու սիրտ կշոյի»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր