Վիկտորյա Լոպիրյովա. Շնորհակալություն, Միկի, ջերմ ընդունելության համար
Ռուսաստանցի հայտնի մոդել, հաղորդավարուհի, նախկին «Միսս Ռուսաստան» Վիկտորյա Լոպիրյովան Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին շնորհակալություն է հայտնել Հայաստանում համատեղ անցկացրած ժամանակի համար:
Վիկտորիան իր ֆեյսբուքյան էջում անգլերեն գրել է. «Շնորհակալ եմ, Միկի, ինձ շատ բան յուրովի ծանոթացնելու համար, իսկ այնուհետև հայերեն շարունակել. «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որտեղ հրաշալի մարդիկ են ապրում: Շնորհակալություն ձեզ ջերմ ընդունելության համար»:
Հիշեցնենք, որ Լոպիրյովան այցելել էր Հայաստան և այստեղ Մխիթարյանի հետ միասին հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/13/1069777/]եղել[/url] Հաղարծինում: