2756 դիտում
17:54 15-06-2017
Կառավարությունը աջակցում է խաղողագործության և գինեգործության հիմնադրամին
Կառավարության նիստում այսօր որոշումներ են ընդունվել ՀՀ 2017թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2016թ. դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
Առաջին որոշմամբ ՀՀ Նախագահի աշխատակազմին 2017թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից 50.178.2 հազ. ՀՀ դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող օպտիմալացման արդյունքում 27 աշխատակիցների և 15 ծառայողական ավտոմեքենաների կրճատմամբ, «Ազնավուր» հիմնադրամին գույքի նվիրաբերման արդյունքում պահպանման ծախսերի կրճատմամբ, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի նախահաշվում ու հաստիքացուցակում փոփոխություններով:
Երկրորդ որոշմամբ ՀՀ 2017թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 144.031.10 հազ. ՀՀ դրամ՝ որպես աջակցություն խաղողագործության և գինեգործության հիմնադրամին:
Նմանատիպ նյութեր
2271 դիտում
14:53 23-06-2016
ՀՀ-ում կստեղծվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ` զարգացնելու գինու արտադրության ոլորտը
3034 դիտում
18:26 04-08-2016
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
Այս բաժնից
364 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
778 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
670 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը