3034 դիտում
18:26 04-08-2016
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը նախագահում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել Հայաստանում խաղողագործության զարգացմանը, հայկական գինու արտադրության և արտահանման ծավալների մեծացմանը, ինչպես նաև միջազգային շուկայում տեղական գինեգործական արտադրանքի վարկանշի բարձրացմանն ու հանրայնացմանը:
Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը, հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհավորել է ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու կապակցությամբ:
«Խաղողագործությունը և գինեգործությունը ավանդաբար Հայաստանի ագրոպարենային ոլորտի առաջատար ճյուղերից են, որոնց հետագա զարգացման համար անհրաժեշտ էր ստեղծել այս հիմնադրամը: Վստահ եմ, որ խորհրդի գործունեությունը կլինի ակտիվ և արդյունավետ և կնպաստի մեր երկրում այս երկու ոլորտների կայուն առաջընթացին և գինեգործական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Հիﬓադրամը ստեղծվել է կառավարության հունիսի 23-ի որոշմամբ, կազմում ընդգրկված են 7 անդամ պետական կառավարման մարմիններից և 6 ներկայացուցիչ մասնավոր հատվածից:
Նիստի ընթացքում միաձայն քվերակությամբ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ գործադիր տնօրեն է ընտրվել Մերի Ղևոնդյանը:
Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանը հանձնարարել է խորհրդի անդամներին մշակել Գինեգործության և խաղողագործության զարգացման 2017-2021 թվականների ռազմավարական ծրագիր:
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
23:20 06-05-2019
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
4760 դիտում
16:50 28-10-2016
Կայացել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
1798 դիտում
20:40 18-09-2019
Տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիﬓադրաﬕ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը