ՀՀ-ում կստեղծվի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ` զարգացնելու գինու արտադրության ոլորտը
ՀՀ կառավարության կողմից խաղողագործության և գինեգործության ոլորտներում վարվող պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով կստեղծվի ՀՀ այաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ:
Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Նախագիծը ներկայացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Որոշման ընդունումը պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ, քանի որ ագրոպարենային տնտեսության ոլորտից առաջատար և առավել հեռանկարային է համարվում խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրությունը:
Ոլորտի շահերն արտացոլող հիմանդրամը կգործի պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքով և հետամուտ կլինի միջազգայնորեն մրցունակ արտադրանքի արտադրության:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ անդրադառնալով թեմային` նկատեց, որ Հայաստանում զարգանում է ինչպես որակյալ գինիներ արտադրելու, այնպես էլ գինի խմելու մշակույթը: