211652_close_icon
views-count3611 դիտում article-date 14:17 15-06-2017

Մտածեք, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և վստահություն վայելող կառույց. Սվիտալսկի

«Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ Հայաստանը հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ»,- այսպիսի հայտարարություն արեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին: ԵՄ դեսպանը նշեց, որ ինքը գիտի, թե ինչ արտաքին և ներքին գործոններ են ձևավորել այս ճանապարհը, բավականին երկար՝ համեմատած այլ երկրների հետ: «Կարող ենք նաև ճանապարհը գնահատել դրական՝ մյուս երկրների հետ համեմատած: Սա թող գնահատեն պատմաբանները: Հաջորդ համապետական ընտրությունները բավականին հեռու են, ես այստեղ չեմ լինելու, երևի շատ բաներ մոռացված կլինեն, մինչև ՀՀ-ի շահակիրները պատրաստվեն հաջորդ ընտրությունների»,- ասաց նա: Եմ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում կարևոր է հաստատությունների արժանահավատությունը: «Հանրորեն ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված: Բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»,- ասաց նա: Քննարկմանը ներկա էր նաև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նմանատիպ նյութեր