Սոմալիում զինված հարձակում է կատարվել հյուրանոցի վրա. կա առնվազն 19 զոհ
Առնվազն 19 մարդ է զոհվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գործող հյուրանոցներից մեկի վրա երեկ երեկոյան իրականացված զինված հարձակման հետևանքով։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, ահաբեկիչները նախ գործի են դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը, իս պայթյունից հետո հարձակվել հյուրանոցի այցելուների վրա և պատանդառել մի քանիսին։
Տուժածների թիվը, ինպես նաև զոհվածների ազգային պատկանելությունը ճշտված չէ։
Ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում ահաբեկիչներից 5-ը սպանվել է։