211652_close_icon

Սոմալիում հարձակվել են հյուրանոցի վրա. կա առնվազն 14 զոհ

views-count1734 դիտում article-date 15:16 27-02-2016
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում զինված հարձակում են գործել հյուրանոցներից մեկի վրա, հաղորդում է Associated Press-ը: Նախնական տեղեկությունների համաձայն՝ սպանվել է 14 մարդ՝ 9 խաղաղ բնակիչ և 5 ահաբեկիչ, ևս 30 մարդ վիրավորվել է: Ռեղի ոստիկանությունը հայտնել է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ավտոմեքենան, որը կայանել է հենց հյուրանոցի մոտ: Հյուրանոցը գտնվում է նախագահական նստավայրից ոչ հեռու, իսկ ոստիկանության հետ փոխհրաձգությունից հետո մի խումբ ահաբեկիչներ ներխուժել են հյուրանոց և հրազենային կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների վրա: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» խմբավորումը:

Նմանատիպ նյութեր