Սոմալիում իսլամիստները հարձակվել են ռազմաբազայի վրա. կա առնվազն 10 զոհ
Առնվազն 10 զինվորական է զոհվել Սոմալիում իսլամիստ ահաբեկիչների իրականացրած հարձակման հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները այսօր առավոտյան ահաբեկչություն են իրականացրել երկրի մայրաքաղաք Մոգադիշոյից հարավ-արևմուտքում տեղակայված ռազմաբազայի մոտ՝ գործի դնելով ռազմաբազայի դարպասների մոտ կայանված ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը:
Խմբավորումն արդեն իսկ ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը: