Սոմալիում հյուրանոցներից մեկի վրա հարձակման հետևանքով կա առնվազն 15 զոհ
Աֆրիկյան Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում իսլամիստական խմբավորման զինյալները հարձակում են գործել «Nasa-Hablod» հյուրանոցի վրա: Փոխհրաձգության հետևանքով կա առնվազն 15 զոհ, ևս 25 հոգի հոսպիտալացվել են: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը ստանձնել է Ալ- Շաբաբ ահաբեկչական խմբավորումը: