211652_close_icon
views-count2561 դիտում article-date 10:48 15-06-2017

ԱՄՆ կառավարությունը շարունակում է Հայաստանի ավելի լայն ինտեգրման ուղիներ փնտրել. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Ամերիկյան ընկերություններից առնվազն երկուսը հետաքրքրված են հիդրոէներգետիկայով, սակայն ծրագրերը պետք է մշակվեն ու պետք է հասկանալի լինի, թե նման ներդրումներն ինչ մեխանիզմով են իրականացվելու և արդյոք կոմերցիոն տեսանկյունից կենսունա՞կ են, թե ոչ: ԱՄՆ դեսպանությունն ու ԱՄՆ կառավարությունը պատրաստ են կառավարության և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ քննության առնել հիդրոէներգետիկայի առկա հնարավորությունները»,- «168 ժամ»-ի թղթակցին ասել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանի հիդրոռեսուրսի օգտագործումը չի՞ հետաքրքրում ամերիկյան ներդրողներին: Ըստ նրա՝ ԱՄՆ դեսպանությունն ու ԱՄՆ կառավարությունը շարունակում են Հայաստանի տարածաշրջանային ավելի լայն ինտեգրման ուղիներ փնտրել. «Մենք արդեն իսկ աջակցում ենք էներգետիկ շուկան ազատականացնելու Հայաստանի ջանքերին, որը Հայաստանի և Վրաստանի միջև հոսանքի մեծածավալ վաճառքի ու նաև Վրաստանի միջոցով այլ շուկաներ դուրս գալու նախապայման է: Էներգետիկայի ոլորտում արտադրության և առաջարկի բազմազանեցումը, արդյունավետության մեծացումը, ժամանակի ընթացքում հոսանքի գնի նվազումը հայ սպառողների համար և Հայաստանի էներգետիկ անվտանգության բարելավումը, մեր ընկալմամբ, կարևոր ոլորտ է Հայաստանի համար, ինչը նաև կարևոր հնարավորություններ է ստեղծում ամերիկյան ներդրողների ու ընկերությունների համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր