Ոստիկանությունը աղբամանների մոտ շարունակում է պայթուցիկներ փնտրել
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանները աղբարկղերը ստուգելով զենք են փնտրում:
Ինչպես փոխանցում է [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը մինչեւ այս պահը նրանց ոչինչ չի հաջողվել հայտնաբերել: Վալերի Օսիպյանը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին առաջարկում է ցուցարներին հորդորել, որ լռեն:
ԱԺ պատգամավորը ասաց, որ մինչեւ այս պահը օրենքը խաղտող չկա: Օսիպյանը արձագանքելով լրագրողների հարցին, թե ինչ է փնտրում ասաց, որ զբոսնում է:
Ավելի ուշ կրկնեց, թե կան տեղեկություններ, որ պայթուցիկներ կան:
Նշենք, որ արդեն վեցերորդ գիշերն է, ինչ քաղաքական գործիչները, մտավորականները, հոգեւորականները եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները կենդանի պատ են կազմում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ` բախումներից խուսափելու համար: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Երևանի Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան: Ցուցարարները շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել թանկացման մասին որոշումը: