18974 դիտում
10:01 15-06-2017
Ինչո՞ւ խանութներում Winston տեսակի ծխախոտ չկա. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արդեն 5 օր քաղաքի բազմաթիվ խանութներում Winston տեսակի ծխախոտներ չեն առաքում, իսկ որտեղ էլ որ կան, տվյալ խանութի աշխատակիցները կամ տնօրեններն են գնում և պահեստից վերցնում:
Խոսակցություններ կան, որ «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ում, որն զբաղվում է այս տեսակի ծխախոտների ներմուծմամբ և վաճառքով, պառակտում կա, աշխատավարձերը միանգամից կրճատել են, ինչի արդյունքում բոլոր աշխատակիցները դիմում են գրել և ազատվել աշխատանքից: «Զեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ից Armtimes.com-ին ասացին, որ խանութներից ծխախոտի բացակայության պատճառը առաքիչներն են, իսկ իրենց ընկերությունում խնդիրներ չկան: Անհասկանալի է, թե ինչպես են ընկերության առաքիչները ինքնագլուխ որոշել դադարեցնել բոլոր խանութներին ծխախոտի առաքումը:
Թեև ընկերության զանգերին պատասխանող աշխատակիցը պնդում էր, որ որևէ պառակտում չկա, Հայկ անունով ներկայացած առաքիչ-մենեջերն ասաց, որ խնդիրներ, այնուամենայնիվ, կան: «Այո՛, հիմա մի քիչ խնդիրներ կան, ես կոնկրետ չգիտեմ, թե ինչ, բայց 2 օրվա ընթացքում ամեն ինչ կհարթվի, ծխախոտները նորից կառաքվեն»,-ասաց Հայկը»:
[b]Մանրամասն թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3723 դիտում
09:25 01-07-2020
Ինչո՞ւ Արսեն Թորոսյանը չհրաժարվեց ծխախոտ արտադրող ընկերության օգնությունից․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»