slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Ողբերգական ու առեղծվածային դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի, ով զբաղվում էր ոսկու առևտրով
211652_close_icon

Ողբերգական ու առեղծվածային դեպք Երևանում. բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 25-ամյա աղջկա դի, ով զբաղվում էր ոսկու առևտրով

views-count111209 դիտում article-date 23:18 14-06-2017
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց 22ա շենք, որտեղ բակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ խումբը՝ Շենգավիթի ոստիկանապետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի 8-րդ հարկի բնակչուհի, 25-ամյա Ալիսա Ք.-ն է: Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ նշանակվելուց հետո: Հիմնական վարկածները դրանք են. կամ ինքնասպանություն կամ լվացքը փռելիս՝ նա վայր է ընկել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալիսա Ք.-ն աշխատում էր Երևանում գործող ոսկու շուկաներից մեկում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր