211652_close_icon
views-count2835 դիտում article-date 20:16 14-06-2017

Արա Բաբլոյանը ներկա է գտնվել Արյունաբանական կենտրոնի բացմանը

Հունիսի 14-ին` Արյան դոնորի միջազգային օրը, Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվել է Արյունաբանական կենտրոն: Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Խորհրդարանի նախագահը շրջել է նորաբաց լաբորատորիայում եւ ծանոթացել պայմաններին: ԱԺ նախագահը կարեւորել է նմանատիպ կենտրոնների ստեղծումը եւ մասնավորապես նշել է. «Այս հիվանդանոցում, որտեղ կատարվում են բազմաթիվ վիրահատություններ, ուղղակի անհրաժեշտ էր ունենալ արյունաբանական կենտրոն: Առհասարակ նմանատիպ բժշկական հաստատությունների համար դա ռազմավարական նշանակություն ունի»: Արյունաբանական կենտրոնի առաջին դոնորները դարձել են Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Արյունաբանական կենտրոնի բացման արարողությունից հետո այցելել է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնում բուժվող քառօրյա պատերազմում վիրավորված նախկին զինծառայողներին: Խորհրդարանի նախագահը զրուցել է տղաների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը վերականգնողական կենտրոնին է տրամադրել Վիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ ԱԺ-ի կողմից աջակցության հիմնադրամից 5.000.000 դրամ եւ վստահություն հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր