Ջեյմի Օլիվերին խոստացել է անվճար կերակրել Լոնդոնում տեղի ունեցած հրդեհից տուժածներին
Հանրահայտ անգլիացի խոհարար և դիետոլոգ Ջեյմի Օլիվերին խոստացել է անվճար սնունդ տրամադրել Լոնդոնում տեղի ունեցած հրդեհից տուժածներին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Խոհարարը տուժածներին հրավիրել է այրված շենքի հարևանությամբ գտնվող իր ռեստորան:
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Լոնդոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 6 մարդ էր մահացել, 50 մարդ՝ հոսպիտալացվել: Տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած:
Ոստիկանությունը փակել էր 24-հարկանի շենք տանող բոլոր փողոցները: Ուժեղացվել էր անվտանգության ռեժիմը: