Բրիտանական ոստիկանությունը մրցավար Օլիվերին պահակախումբ է հատկացրել
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան խաղի (1:3) գլխավոր մրցավար Մայլք Օլիվերին սպառնալիքներ են տեղում:
Խաղից հետո Օլիվերն ու իր կինը սկսել են տհաճ հաղորդագրություններ ստանալ, այդ թվում՝ հաշվեհարդար տեսնելու:
«ՈւԵՖԱ-ն դատապարտում է մրցավարի ու նրա ընտանիքի հասցեին հնչող սպառնալիքները: Մեր մշտական կապի մեջ են Մայքլի հետ, պատրաստ ենք նրան ամեն ինչով աջակցել:
Ակնկալում ենք, որ իշխանությունները միջոցներ կձեռնարկեն նրանց դեմ, ովքեր սոցցանցերում անթույլատրելի վարքագիծ են դրսևորում», նշված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ բրիտանական ոստիկանությունը Օլիվերին պահակախումբ է հատկացրել: