Քաթարը հետ է կանչել Ջիբութիից և Էրիտրեայից իր խաղաղապահ զորքերին
Քաթարի ԱԳ նախարարությունը հաստատել է, որ հետ է կանչել Էրիտրեայից և Ջիբութիից իր խաղաղապահներին։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։
Ավելի վաղ քուվեյթական «Ալ-Անբա» թերթը գրել էր, որ Ջիբութիի կառավարությունը պաշտոնական նոտա է ստացել Քաթարի ԱԳՆ-ից, որում տեղեկացվում է այն մասին, որ քաթարցի խաղաղապահները կվերադառնան հայրենիք։
Նշենք, որ տարածքային սկանդալը Ջիբութիի և Էրիտրեայի միջև ծագել է 2008 թվականից և հարթվել միայն 2010թ-ին, երբ Քաթարի մայրաքաղաք Դոհայում կքնվեց հաշտության համաձայնագիր՝ երկու երկրների միջև։
Այս պահին Քաթարի հետ դիվամագիտական հարաբերությունները դադարեցրել են Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Եմենը, Բահրեյնը, Մավրիտանիան, Մալդիվները, Լիբիան՝ մեղադրելով քաթարական իշխանություններին ահաբեկչությանը սատարելու մեջ։