211652_close_icon
views-count5211 դիտում article-date 22:28 04-07-2017

Քաթարը արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության կողմնակիցն է. Աբդել Ռահման Ալ Թանին

Քաթարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդել Ռահման Ալ Թանին հայտարարել է, որ Քաթարը կողմ է արաբական երկրների հետ իրավահավասար երկխոսության՝ փոխադարձ հարգանքի ու ներքին գործերին չմիջամտելու հիման վրա։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն: «Որքան էլ որ փորձեն սրել հակամարտությունը, այն միևնույն է կարգավորվելու է բանակցային սեղանի շուրջ»,- ասել է նախարարը Դոհայում Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նա չի մանրամասնել միջնորդի դերում հանդես եկող քուվեյթական կողմի միջոցով արաբական չորս երկրներին փոխանցված պատասխանը՝ ահաբեկչությանն աջակցելու մեղադրանքների վերաբերյալ։ «Պատասխանը կազմված է եղել ինքնիշխանության հարգանքի շրջանակում․․․ Հիմա այդ պատասխանը քուվեյթական կողմի մոտ է»,- ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր