211652_close_icon

Մոսկվայում կրակել են Հայաստանի քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է

views-count23255 դիտում article-date 20:48 13-06-2017
Հունիսի 11-ի երեկոյան Մոսկվայի Մեծ Յակիմանկա փողոցում մի քանի տղամարդ վիճաբանել են, ինչը վերածվել է ծեծկռտուքի և կրակոցներ են հնչել: Կրակոցներ արձակած 33-ամյա մոսկվացուն դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը վիճել է քաղաքային ծառայության աշխատակիցների հետ, որոնք ճանապարհային աշխատանքներ էին կատարում: Վեճի ընթացքում տեղացի բնակիչը հանել է Shark ատրճանակը 3 անգամ կրակել նրանցից մեկի վրա: Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրը հայտնում է, որ տղամարդը ձերբակալվել է՝ ճանապարհային աշխատանքներ իրականացնող քաղաքային ծառայության աշխատակցի վրա ատրճանակով կրակելու կասկածանքով: Միջադեպի հետևանքով Հայաստանի քաղաքացին ազդրին հրազենային 2 վնասվածք է ստացել, նրան տեղափոխել են Ն. Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց:

Նմանատիպ նյութեր