49877 դիտում
18:47 13-06-2017
Երևանում՝ Աջափնյակի դատարանի դիմաց, բախվել են աղբատար Mercedes-ն ու մեկ այլ Mercedes, որն էլ բախվել է կայանված Opel-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ բախվել են 24-ամյա Դավիթ Սաֆարյանի վարած Mercedes մակնիշի 77 DV 770 համարանիշի և 54-ամյա Աշոտ Մանուկյանի վարած Mercedes մակնիշի 390 AD 61 համարանիշի աղբատար ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Դ. Սաֆարյանը Mercedes-ով բախվել է կայանված վիճակում գտնվող 61-ամյա Հրաչիկ Մանթաշյանի վարած Opel Astra մակնիշի 34 ԼT 708 համարանիշի ավտոմեքենային, որից հետո Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել մայթին:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է է Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում;
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը Opel-ի վարորդն է եղել, իսկ աղբատար Mercedes-ը հաշվառված է Սանիթեք ընկերության հաշվեկշռում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
34508 դիտում
22:51 23-12-2024
Վանաձորի փողոցներում պարեկներին փոխարինելու են եկել Ձմեռ պապիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ