Նավթի համաշխարհային գները բարձրացել են
Նավթի համաշխարհային գները սկսել են բարձրանալ, ինչը վկայում են առևտրի տվյալները, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Այսպես, Brent նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0,21 ԱՄՆ դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 48,50 դոլար։
Նույն ժամանակահատվածում WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում ավելացել է 0,19 ԱՄՆ դոլարով՝ 1 բարելի դիմաց կազմելով 46,27 դոլար։