211652_close_icon

ԱՄՆ-ում ևս մեկ դատարան է արգելափակել Թրամփի ընդունած միգրացիոն որոշումը

views-count9502 դիտում article-date 23:11 12-06-2017
ԱՄՆ-ում թվով երկրորդ վերաքննիչ դատարանն է արգելափակել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիայի վերաբերյալ որոշման իրագործումը, որը չի թույլատրում 6 մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։ Այդ մասին գրում է New York Times թերթը։ Որոշումն ընդունվել է Սան Ֆրանցիսկոյի դատարանի կողմից, իսկ ավելի վաղ նման որոշում էր կայացրել նաև Վիրջինիա նահանգի Ռիչմոնդի վերաքննիչ դատարանը։ Նախագահի վարչակազմն արդեն հայտարարել է, որ մտադիր է բողոքարկել նշված վճիռները Գերագույն դատարանում։

Նմանատիպ նյութեր