211652_close_icon
views-count4264 դիտում article-date 20:24 12-06-2017

ՆԱՏՕ-ի անդամները ցանկանում են, որ Հայաստանը սերտացնի Արևմուտքի հետ հարաբերությունները. Ջեյմս Ապաթուրայ

«ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը տարբեր ասպարազեներում առաջնորդվում է լայն շրջանակային համագործակցությամբ: Մենք գերազանց գործնական համագործակցություն ունենք բազմաթիվ ուղղություններով և առաջընթացը նշանակալի է: Մենք շնորհակալ ենք Հայաստանի բերած նպաստի համար Աֆղանստանում և Կոսովոյում խաղաղապահ մեր գործողություններին»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: «Իմ այցը Երևան ունի երկու շեշտ՝ մեկը քաղաքական փոխանակություն անցկացնելն է: Տարածաշրջանում մի շարք զարգացումներ կան, որոնք հետաքրքրական են դաշնակիցների համար: Դաշնակիցները ողջունում են Հայաստանի տեսակետները, կարծիքը: Ակնկալում ենք, որ բարձր մակարդակի քաղաքական փոխանակությունը կանոնավոր կլինի: Երկրորդ նպատակը գործնական համագործակցության շտկումներն են: Ապշեցուցիչ առաջընթացի ցատկեր չենք ակնկալում, բայց կան գործնական հարաբերություններ»,- ասաց Ջեյմս Ապաթուրայը: Ինչ վերաբերում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին պայմանագրին, որը կստորագրվի նոյեմբերին, ապա Ապաթուրայն ասաց, որ ՆԱՏՕ անդամ բոլոր Դաշնակիցները կողջունեն փաստաթղթի ստորագրումը, որովհետև բոլորը կցանկանային, որ Հայաստանը սերտացներ Արևմուտքի հետ հարաբերությունները նույնքան, որքան մյուս ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր