4314 դիտում
19:33 12-06-2017
ՆԱՏՕ-ի բոլոր անդամները սատարում են ՆԱՏՕ-ի բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. Ջեյմս Ապաթուրայ
«ՆԱՏՕ-ի դաշնակիցներից երկուսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում են ներառված: ՄԽ համանախագահների գործողություններն ակնհայտ է, որ նվիրված են խաղաղ հանգուցալուծումը գտնելուն: ՆԱՏՕ քաղաքականությունը հետևյալն է՝ նվազեցնել լարումն ու թշնամական դրսևորումները, խաղաղ լուծումներ գտնել»,- այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը։
Ջեյմս Ապաթուրայն անդարադարձավ ապրիլյան պատերազմից հետո հնչող կարծիքներին, թե իրավիճակը ԼՂ հակամարտության շուրջ գնալով լարվում է, դառնում է պայթյունավտանգ։
«Մենք պարբերաբար թարմ տեղեկություններ ենք ստանում Վրաստանի մեր գրասենյակից, որը պատասխանատու է այս տարածաշրջանի համար: Վերջերս զինված բախումների մակարդակները ավելի բարձր են եղել, ավելի ռազմատենչ հայտարարություններ են հնչել, կան տուժածներ, իրավիճակը խիստ մտահոգիչ է: ՆԱՏՕ-ն ուղղակի չի ներկայացված ու չեմ էլ կարող ես այս ուղղութամբ մեկնաբանություն տալ: Մեր հստակ դիրքորոշումը ՄԽ ջանքերին սատարելն է: Մենք, անշուշտ, կսատարենք՝ ՄԽ-ին, երկրների ջանքերին՝ խաղաղ կարգավորելու այս խնդիրը»,- հայտարարել է Ջեյմս Ապաթուրայը:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հստակ աջակցում է Ադրբեջանին, Ապաթուրայը պատասխանեց՝ «ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետություները հանդես են գալիս միասնաբար»:
«Պարզ է, որ տարածաշրջանի տարբեր դերակատարների հետ մեր դաշնակիցները տարբեր հարաբերություններ ունեն, բայց կարևորն այն է, որ չնայած այդ տարամետ դիրքորոշումներին՝ բոլոր դաշնակիցներն ընդունում են ու սատարում են ՆԱՏՕ-ի հետևողական, բարեկամական, հուսալի հարաբերությունները Հայաստանի հետ»,- շեշտեց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը:
Նմանատիպ նյութեր
4288 դիտում
20:24 12-06-2017
ՆԱՏՕ-ի անդամները ցանկանում են, որ Հայաստանը սերտացնի Արևմուտքի հետ հարաբերությունները. Ջեյմս Ապաթուրայ
2302 դիտում
14:45 21-09-2020
ՌԴ-ում կարևորում են Հայաստանի հետ բարեկամական, դաշնակցային հարաբերությունները. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
4502 դիտում
22:28 12-03-2018
Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունները շարունակում են մնալ բարեկամական, եղբայրական. Կարեն Կարապետյան
Այս բաժնից
469 դիտում
18:21 27-01-2025
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության օրվան նվիրված միջոցառմանը
430 դիտում
18:13 27-01-2025
Մերժել Ցեղասպանության ուրացումը և ուրացողներին. Էդմոն Մարուքյան
1006 դիտում
17:31 27-01-2025
Այս «шлю*а»-ների ընտանիքը վերջնականապես կործանում է Հայաստանը․ Հովհաննես Շահինյան