ՄԱԿ-ը հորդորում է 13 անգամ մեծացնել աշխարհում փախստականների վերաբնակեցման վայրերի թիվը
ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գլխավոր հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին կոչ է արել միջազգային հանրությանը փախստականներին տեղաբաշխելու վայրերի թիվն ավելացնել մոտ 13 անգամ, որպեսզի վերջիններս և նշված պետությունները խուսափեն բազմաթիվ անընդհատ երևան եկող դժվարություններից, հաղորդում է Tass-ը։
Ելույթ ունենալով Ժնևում կայացած կառավարական ու ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տարեկան խորհրդակցությանը, հանձնակատարը նշել է, որ ներկա դրությամբ այդպիսի փախստականների թիվը կազմում է շուրջ 1.2 մլն մարդ։
Նրա խոսքով՝ այս պահին փախստականների տեղաբաշխման կարիք ունեն ավելի քան 510 հազար փախստականներ՝ աֆրիկյան 34 երկրներում, շուրջ 280 հազարը՝ Մերձավոր Արևելքում, 302 հազարը՝ Եվրոպայում, ավելի քան 100 հազարը՝ Ասիայում և շուրջ 1800-ը՝ Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում։