211652_close_icon

Սիրիացի ընդդիմադիր ուժերը Ռաքքայում ԻՊ-ից երկու շրջան են ազատագրել

views-count10440 դիտում article-date 21:40 11-06-2017
Սիրիացի գրոհայինները երկու շրջան են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Ռաքքայում: Այդ մասին հայտնում է Agence France Presse-ը: Երկու օր տևած մարտերի արդյունքում հաջողվել է ազատագրել Ալ-Ռոմանիա արևմտյան շրջանը: Սա առաջին դեպքն է, երբ ընդդիմադիր ուժերին հաջողվում է որոշ տարածք ազատագրել Ռաքքայի արևմտյան շրջաններում: Այսօր ավելի վաղ նրանք ազատագրել էին նաև ալ-Մեշլեբ շրջանը, որը գտնվում է քաղաքի արևելյան կողմում: Նշենք, որ ընդդիմադիր ուժերն ԱՄՆ-ի կողմից աջակցություն են ստանում:

Նմանատիպ նյութեր