Ռաքքայում ԻՊ-ի մոտ 200 գրոհայիններ անցել են խաղաղ բնակիչների կողմը
                        «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շուրջ 200 գրոհային Ռաքքա քաղաքում ապստամբել է խմբավորման դեմ և անցել խաղաղ բնակիչների կողմը, տեղեկացրել է Sputnik-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քաղաքի բնակիչները ապստամբել են ահաբեկիչների դեմ և փողոց դուրս բերել Սիրիայի պետական դրոշները: 
Դրանից հետո բախումներ են սկսվել ԻՊ գրոհայինների ու խաղաղ բնակիչների միջև, ինչի արդյունքում վերջիններիս հաջողվել է դուրս մղել քաղաքի 5 թաղամասերից ահաբեկիչներին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

