Թրամփը հետաձգել է Մեծ Բրիտանիա այցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետաձգել է պաշտոնական այցը այցը Մեծ Բրիտանիա: Այն տեղի կունենա հոկտեմբերին: Այդ մասին գրում է Риа Новости-ն:
Ըստ աղբյուրի` այցի հետաձգման հիմնական պատճառները ԱՄՆ նախագահի վարչակազմի այն մտավախություններն են, որ Միացյալ Թագավորություն ուղևորությունը կարող է ուղեկցվել բողոքի ակցիաներով։
«ԱՄՆ նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել են հետաձգել այցը մինչ աշուն, մինչև կհանդարտվեն Թրամփի՝ 7 մուսուլմանական երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտք գործելն արգելելու փորձի վերաբերյալ բանավեճերը», - գրում է The Sun պարբերականը։
Ըստ պարբերականի՝ իր անհանգստությունը Թրամփը հայտնել է Մեյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ։