211652_close_icon
views-count649 դիտում article-date 10:27 17-03-2026

Թրամփը Չինաստանին խնդրել է մեկ ամսով հետաձգել իր այցը Պեկին՝ Իրանի դեմ պատերազմի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չինական կողմին խնդրել է իր այցը Պեկին հետաձգել մոտավորապես մեկ ամսով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների պատճառով։ Аյս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է LiveNOW from Fox-ը։

«Մենք խոսում ենք Չինաստանի հետ։ Ես կցանկանայի գնալ, բայց պատերազմի պատճառով ցանկանում եմ այստեղ լինել։ Ես պետք է այստեղ լինեմ։ Հետևաբար, մենք խնդրել ենք այցը հետաձգել մոտ մեկ ամսով», - ասել է նա։

Թրամփը հերթական անգամ նշել է, որ շատ լավ հարաբերություններ ունի Չինաստանի հետ։

ԱՄՆ նախագահի այցը Պեկին սկզբնապես պլանավորված էր մարտի 31-ից մինչև ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում։

Նմանատիպ նյութեր